Վճարման եղանակները
eiffel.am - ում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
Online վճարում: Մեր կայքում online վճարումներն իրականացվում են Arca (Master, Visa, Arca) վճարային համակարգի միջոցով:
Կանխիկ: Սա նշանակում է, որ Դուք Ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվերը ստանալիս` կանխիկ գումարով: Առաքիչը տրամադրում է Ձեր ՀԴՄ կտրոնը: Անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել նաև հաշիվ-ապրանքագիր: Կայքի համապատասխան էջում այս տարբերակն ընտրելուց հետո Դուք նաև նշում եք` արդյոք անհրաժեշտ է բերել մանր գումար:
Վճարային քարտով` պատվերը ստանալու ժամանակ: Այս տարբերակն ընտրելու դեպքում մեր առաքիչն իր հետ կբերի POS տերմինալ, և դուք կկարողանաք Ձեր քարտով վճարումն իրականացնել հենց տեղում և ստանալ համապատասխան կտրոնը:
Բանկային փոխանցում: Այս տարբերակն ընտրելուց հետո տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:
Կանխիկ վճարման պայմանները
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Մեր առաքչին իրավունք է վերապահում հետ վերադարձնել առաքված ապրանքը, եթե պատվիրատուն առաջարկում է դրա դիմաց վճարել հետագայում:
Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: