Default welcome msg!

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Առաքում և ետ վերադարձ

Առաքում

Ներկա պահին առաքումն իրականացվում է միայն Երևանում: Շուտով առաքումը հասանելի կլինի նաև մարզերում: Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Առաքումն անվճար է, եթե պատվերի արժեքը գերազանցում է 20.000 դրամը: Հակառակ դեպքում առաքման արժեքը կազմում է 1000 դրամ: Ապրանքը ստանալուց անհրաժեշտ է ստուգել ապրանքային տեսքը, քանակները և ստորագրել ստացման թերթիկում: Եթե ապրանքի համար վճարումը արդեն կատարված է, ապա ապրանքը հանձնվում է անձամբ պատվիրատուին: Այդ դեպքում կարող են պահանջվել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր: Իրավաբանական անձանց դեպքում կտրամադրվի հաշիվ-ապրանքագիր, որն անհրաժեշտ է կնքել կամ հաստատել էլեկտրոնային եղանակով: Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե չի կատարվել վերը նշված պայմաններից որևէ մեկը կամ չի կատարվել վճարումը:

Վերադարձ

Մենք ցանկանում ենք դարձնել Ձեր ինտերնետ գնումները հաճելի և պատրաստ ենք ետ վերցնել ցանկացած գնված ապրանք 14 օրացուցային օրվա ընթացքում՝ առանց ճշտելու վերադարձի պատճառները: Պարզապես կապ հաստատեք օպերատորի հետ 010 525-015 հեռախոսահամարով: Վերադարձը ձևակերպելուց հետո կարող եք այցելել մեր խանութներից որևէ մեկը՝ ապրանքը վերադարձնելու համար:

Ապրանքը վերադարձնելիս անհրաժեշտ է ներկայացնել ստացման թերթիկը և ստացման թերթիկում նշված փաստաթղթերը, օրինակ՝ ՀԴՄ կտրոնը, երաշխիքային կտրոնը և այլն:

Անհրաժեշտ է, որ

- ապրանքի օգտագործման հետքեր չլինեն,

- պահպանված լինեն գործարանային փաթեթավորումը և դրոշմակնիքները:

Ապրանքը վերադարձնելուց հետո Ձեր գումարը կվերադարձվի նույն եղանակով, ինչ եղանակով որ կատարվել է վճարումը:

Վերադարձի պայմանը չի գործում իրավաբանական անձանց կողմից կատարված գնումների համար: