Առաքում և վերադարձ
Առաքում
Ներկա պահին առաքումն իրականացվում է միայն Երևանում: Շուտով առաքումը հասանելի կլինի նաև մարզերում: Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: Առաքման արժեքը կազմում է 1000 դրամ: Ապրանքը ստանալիս անհրաժեշտ է ստուգել ապրանքային տեսքը, քանակը և ստորագրել ստացման թերթիկում: Եթե ապրանքի համար վճարումը արդեն կատարված է, ապա ապրանքը հանձնվում է անձամբ պատվիրատուին: Այդ դեպքում կարող են պահանջվել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթղթեր: Իրավաբանական անձանց դեպքում կտրամադրվի հաշիվ-ապրանքագիր, որն անհրաժեշտ է կնքել կամ հաստատել էլեկտրոնային եղանակով: Առաքիչն իրավունք ունի չհանձնել ապրանքը, եթե չի կատարվել վերը նշված պայմաններից որևէ մեկը կամ չի կատարվել վճարումը:
Առաքումը կատարվում է պատվերը ձևակերպելուց հետո մինչև 3 օր ժամկետում։
Վերադարձ
Մենք ցանկանում ենք դարձնել Ձեր ինտերնետ գնումները հաճելի և պատրաստ ենք հետ վերցնել գնված ապրանքը 14 օրացուցային օրվա ընթացքում՝ առանց ճշտելու վերադարձի պատճառները: Պարզապես կապ հաստատեք օպերատորի հետ 010դնհկյ հեռախոսահամարով: Վերադարձը ձևակերպելուց հետո կարող եք այցելել մեր խանութներից որևէ մեկը՝ ապրանքը վերադարձնելու համար:
Ապրանքը վերադարձնելիս անհրաժեշտ է ներկայացնել ստացման թերթիկը և ստացման թերթիկում նշված փաստաթղթերը, օրինակ՝ ՀԴՄ կտրոնը, երաշխիքային կտրոնը և այլն:
Հարգելի հաճախորդ ՝ վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն հետևյալ պրանքները՝
- Ժամացույցներ, որոնց շղթան ձևափողվել է հաճախորդի ձեռքի չափով
- Ժամացույցներ, որոնք գնման պահից սկսած օգտագործվում են հաճախորդի կողմից
- Թանկարժեք քարերով ժամացույցներ
- Թանկարժեք մետաղներից պատրաստված ժամացույցներ (ոսկյա)
Անհրաժեշտ է որ ապրանքի օգտագործման հետքեր չլինեն, պահպանված լինեն գործարանային փաթեթավորումը և դրոշմակնիքները: Ապրանքը վերադարձնելուց հետո Ձեր գումարը կվերադարձվի նույն եղանակով, ինչ եղանակով որ կատարվել է վճարումը: Վերադարձի պայմանը չի գործում իրավաբանական անձանց կողմից կատարված գնումների համար: